ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ձմեռը փոքրացավ-փոքրացավ, սեղմվեց, կծկվեց ու տեղավորվեց մի շաբաթվա մեջ

Ձմեռը փոքրացավ-փոքրացավ, սեղմվեց, կծկվեց ու տեղավորվեց մի շաբաթվա մեջ
21.02.2026 | 16:15

Ես շատ գարուններ եմ դիմավորել։ Մեկն էլ ա մոտենում։

Բայց ոչ մի գարուն մյուսի նման չի գալիս։ Ամեն անգամ կարծես առաջին անգամ դիմավորես։ Հազար տարի էլ ապրես, հազար տարբեր գարուն կդիմավորես։

Որովհետև բալենին ոչ մի անգամ նույն ձևի չի ծաղկում, որովհետև գարնան հոտը միշտ տարբեր ա, որովհետև ամեն անգամ նորովի ես վերածնվում։

Դե, ի՜նչ, մի գարուն էլ ենք տեսնում՝ մի անգամ էլ ենք ծնվում։ Ժողովուրդն ասում ա՝ քաջը մի անգամ ա մեռնում, իսկ վախկոտը՝ հազար։ Կարելի ա նաև ասել՝ հիմարը մի անգամ ա ծնվում, իսկ իմաստունը՝ հազար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12512

Մեկնաբանություններ